Tuesday, January 25, 2011

Ֆրանսիայի նախագահը չի բացառում Իրանի դեմ արգելքների ուժեղացումը

Diplomat.am. 24-1-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հնարավոր է համարում Իրանի դեմ արգելքների ուժեղացումը: 2010 թ. հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական բանաձևն էր ընդունել, որը նախատեսում է Իրանի հանդեպ արգելքների ուժեղացում: Դա չորրորդ բանաձևն է, որն ընդունվել է Անվտանգության խորհրդի կողմից այն պատճառով, որ Թեհրանը չի ցանկանում կատարել միջազգային պահանջները և պարզություն մտցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ մի շարք հարցերում` այդ թվում նաև դրա ռազմական բաղադրիչի շուրջ: Բացի այդ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն միակողմանի կարգով լրացուցիչ սահմանափակող միջոցներ են կիրառել Իսլամական Հանրապետության հանդեպ: “Ես գտնում եմ, որ պատժամիջոցները սկսել են տալ իրենց արդյունքը, բայց դրանք պետք է ուժեղացվեն”, - հայտարարել է Սարկոզին: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան չափազանց զուսպ դիրքորոշում է որդեգրել` ռազմական ուժի հնարավոր կիրառման հետ կապված:

No comments: