Wednesday, January 19, 2011

Ադրբեջանը վարձու դիպուկահարներ է պատրաստելու

7Or.am. 18-1-2011- Վարձու դիպուկահարների պատրաստման համար Ադրբեջանը ձեռք է բերել ռուսական մարզագույք և զինամթերք: Այս մասին հայտարարել է Կամավոր ռազմահայրենասիրական մարզատեխնիկական կազմակերպության հանրապետական խորհրդի նախագահ (ԿՌՀՄՏԿ), գեներալ-մայոր Նովրուզալի Օրուդկովը։
Ըստ գեներալի՝ ուսումնական համակարգն արդեն տարվել է Ադրբեջան և մոտ ապագայում կտեղադրվի Բաքվի ԿՌՀՄՏԿ-ի գրասենյակային շենքի շտաբում. «Այնուհետև կազմակերպությունում կգործեն դիպուկահարի դասընթացներ։ Գործնական ռազմական զենքից կրակելու համար օգտագործվելու են Կալաշնիկովի ինքնաձիգ և «СВД-7» տիպի դիպուկահար։ Իսկ նշանառությունը կատարվելու է էլեկտրոնային տարբերակով»։

No comments: