Wednesday, January 19, 2011

Իրանցի պատգամավոր. Թունիսի տարբերակով հնարավոր է Ադրբեջանն էլ կործանվի

Panorama.am. 18-1-2011- Ադրբեջանի նման երկրները մեծ սխալ են գործում, երբ հաշվի չեն նստում ժողովրդի կարծիքի հետ, իսկ ժողովուրդն էլ չի զգում պետական աջակցություն: Նմանատիպ երկրները վաղ թե ուշ կործանվում են, ինպես կատարվեց Թունիսի պարագայում: Թունիսի նախագահն էլ հաշվի չնստեց ժողովրդի ցանկությունների և պահանջների հետ և ժողովրդական խռովությունների հետևանքով կազմալուծվեց երկրի կառավարությունը, իսկ նախագահ Զինա ալ Աբիդին փախավ երկրից:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հոսեյն Էբրահիմին:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդդիմանալով իրենց իրավունքների համար պայքարող բարեպաշտ քաղաքացիներին, որոնք, պայքարում են իսլամական արժեքների պահպանման համար, շատ մեծ պատասխանատվություն է կրում: Այն երկրները, որոնք պայքարում են հավատի, կամքի և մարդկային արժեքների դեմ, կործանվում են»,- նկատել է իրանցի պատգամավորը:
Հիշեցնենք, որ այս ամիս սա թվով երրորդ իրանցի պատգամավորն էր, ով խիստ քննադատության է ենթարկում Ադրբեջանի նախագահին:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին քննադալեով Ալիևի` ազարիների առաջնորդ հռչակելու մասին հայտարարությունը, նշել էր. «Այդպիսի երևակայական հայտարարությունները նոր երեևույթ չեն Ադրբեջանի ղեկակավարների շրջանում, և դա նրանց ոչ լիարժեքության զգացումն է»:

Իսկ Իրանի Մեջլիսի պատգամավոր Ջավադ Ջահանգիզզադեն էլ, քննադատելով Իլհամ Ալիևին, նշել էր. «Իլհամ Ալիևը պետք է զգույշ լինի իր հայտարարություններում և նմանօրինակ հայտարարությունները կարող են վատ անդրադառնալ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Լավ կլիներ, որ Ալիևը նմանօրինակ հայտարարություն անելուց առաջ, տրամաբաներ.
»

No comments: