Wednesday, January 19, 2011

Պաղեստինի պետության ստեղծումը ձեռնտու է բոլորին. Դմիտրի Մեդվեդև

Tert.am. 18-1-2011- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ Պաղեստինի պետության ստեղծումը ձեռնտու է ողջ Մերձավոր Արևելքին։
«Պաղեստինի պետության ստեղծումից կշահեն բոլորը ՝ և՛ պաղեստինցիները, և՛ իսրայելցիները, կշահի տարածաշրջանը, Մերձավոր Արևելքի բոլոր երկրները։ Սա այն նպատակն է, որին պետք է ձգտել»,– Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո՝Երիքովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեդվեդևը։
Խոսելով երկկողմանի հարաբերությունների մասին՝ Մեդվեդևը նշել է, որ ինքը հուսով է, որ«Ռուսասատանի և Պաղեստինի միջև փոխհարաբերությունների ներկապնակը տարեցտարի կընդլայնվի»։

No comments: