Tuesday, January 18, 2011

Հայկական ատոմակայանի սեփականատերը միայն ՀՀ կառավարությունն է

Tert.am. 18-1-2011- Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը հերքում է Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակումներից մեկում տեղ գտած լուրը, ըստ որի ռուսական «Գազպրոմը» Հայկական ատոմակայանի համասեփականատերն է։ Թերթի հրապարակման համաձայն «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը այդ սենսացիոն հայտարարությունն արել է գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ՝ ասելով, որ «Գազպրոմը» Հայկական ատոմակայանի համասեփականատերն է։
«ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի ատոմակայանը ՀՀ պետական սեփականությունն է։ Ատոմակայանի բաժնեմասերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է։ Օրենքը թույլ չի տալիս օտարել այդ բաժնեմասերը»,– Tert.am–ին ասացին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ավելացնելով, որ իրենք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։

No comments: