HayNews.am. 24-1-2011- Իշխող «Ազատություն և զարգացում» (AKP) կուսակցությունից Մերսին նահանգը ներկայացնող պատգամավոր Ալի Էրը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին համեմատել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, հայտնում է Milliyet-ը:
Մերսինում կայացած «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղային ժողովի ժամանակ Էրը քծնել է Էրդողանին, ինչպես նաև եզրեր անցկացրել Օսմանյան կայսրության վերջին շրջանի և 2000-ականների Թուրքիայի միջև:
Թուրք կուսակցականը 2001 թվականը նմանեցրել էր «Օսմանյան կայսրության բարդություններով լի վերջին ժամանակաշրջանի հետ, իսկ Էրդողանին՝ Աթաթուրքին, ով դժվար պահին ժողովրդի գլուխ կանգնեց և հանեց այդ դաժան վիճակից»:
Նշենք, որ թուրքերի կողմից «հայր» անվանվող Աթաթուրքին վիրավորելը քրեորեն հետապնդվում է Թուրքիայի օրենսդրությամբ: Հետաքրքիր է՝ արդյոք թուրքական դատարանը Էրդողանին Աթաթուրքի հետ համեմատելը «վիրավորանք» կհամարի, թե ոչ:

No comments:
Post a Comment