«Լրագիր» 24-1-2011- Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպման նախօրեին Բաքու էր ժամանել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որը, փորձագետների պնդմամբ, ինչ որ հարցերի պատասխաններ է փորձել ստանալ Ադրբեջանի ղեկավարներից:Արդյունքում, ռուսաստանի հաջողվեց հասնել ավելի շատ գազ գնելու վերաբերյալ Բաքվի համաձայնությունը: Հիշեցնենք, որ վերջերս Բաքու էր ժամանել Եվրահանձնաժողովի ղեկավար Բարոզոն եւ Ադրբեջանի հետ ստորագրել էր Նաբուկո-ի համար գազի մատակարարման հուշագիր:
Բարոզոյի այցն ավարտվել էր դիվանագիտական սկանդալով. Ադրբեջանի նախագահի կայքում հայտնվեց Բարոզոյի հայտարարության տեքստ, ըստ որի ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եվրահանձնաժողովի կայքում այդ բառերը հանվում են տեքստից: Ի պատասխան, Ադրբեջանը ինտերնետում տեղադրում է տեքստ, որում Բարոզոն իսկապես խոսում է տարածքային ամբողջականությունից, սակայն` ընդհանուր բառերով: Եվրահանձնաժողովը կայքում տեղադրված տեքստը չի փոխում, սակայն Բաքու է գործուղում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Սեմնեբիին: Վերջինս հայտարարում է, թե Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն աջակցում է նաեւ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի ջանքերը: Իսկ ղարաբաղյան կարգավորումը հենց “Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումն է”:
Այս ամենը հաստատում է, որ Նաբուկոյի համար գազի մատակարարման դիմաց Բաքուն սպասում էր, սակայն այդպես էլ չստացավ ղարաբաղյան հարցում իր դիրքորոշման աջակցություն Եվրամիությունից: Նարիշկինի այցը եւ Բաքվի համաձայնությունը`գազ վաճառելու Ռուսաստանին, վկայում են այն մասին, որ նման աջակցություն Բաքուն կարող է ստանալ Մոսկվայից: Եւ արդեն կարելի է ենթադրել, թե ինչ են քննարկելու նախարարները Մոսկվայում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment