Tuesday, January 18, 2011

Քաղաքագետ. Սերժ Սարգսյանը կարդաց հայ-թուրքական հարաբերությունների մահախոսականը

News.am. 18-1-2011- Հայ-թուրքական հարաբերություններում ձնհալը վերջացել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 18-ին հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսում հնչած ելույթի հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածին: Նա նշեց, որ նման ելույթ ունենալու համար տեղն էր պատեհ. «Կիպրոսն այն երկիր է, որտեղ նման գնահատականներ հնչեցնելը տեղին են, բայց դա ոչ միայն երկրով էր պայամանավորված, այլ նաեւ ռեալ գնահատականով, որ հայ-թուրքական հարաբերությունները վերջացել են: Տեղին մեղադրանքներ հնչեցին Թուրքիայի հասցեին, բայց դրանք նաեւ ինքնագնահատական էին»,-հայտարարեց Հովհաննիսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ֆուտբոլային դիվանագիտությունը վախճանվեց եւ դրա մահախոսականը հնչեց Սերժ Սարգսյանի շուրթերից: «Արձանագրվեց, որ Թուրքիան նահանջել է այն սկզբունքներից, որոնք որդեգրել էր ի սկզբանե»-նշեց բնախոսը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել էր. «Թուրքիան իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ հայ-թուրքական գործընթացի անհիմն շահարկումներով խափանեց այդ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու Հայաստանի անկեղծ առաջարկով սկսված գործընթացը»:

No comments: