Tuesday, January 18, 2011

Թուրքիայում պղծել են Աթաթուրքի պատկերը

Tert.am. 18-1-2011- Իզմիրում անհայտ անձանց կողմից հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերով պաստառի վրա։
CNNTurk–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Իզմիրի Բայրաքլը շրջանում։ Անհայտ անձինք պաստառի վրայից, որը տեղադրվել էր Թուրքիայի հաղթանակի օրվա կապակցությամբ, պատռել են Աթաթուրքի պատկերը և հեռացել։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։

No comments: