Tuesday, January 18, 2011

Տարածաշրջանի «ամենախաղաղասեր» պետությունը Հայաստանն է. The Guardian

HayNews.am. 18-1-2011- Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է աշխարհի «խաղաղասեր» պետությունների ցանկը: Հետազոտության արդյունքների համաձայն, 149 երկրների շրջանում Հայաստանը զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը` առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: Այսպես, Ադրբեջանը 119-րդն է, Թուրքիան` 126-րդը, Վրաստանն ու Ռուսաստանը` 142-րդ և 143-րդը:
Հետխորհրդային երկրներից «ամենախաղաղասերը» Լիտվան է` 43-րդը, Էստոնիան` 46-րդ տեղում և Լատվիան` 54-րդը:
«Ամենախաղաղասերի» կոչմանն է արժանացել Նոր Զելանդիան: Առաջին տասնյակում են հայտնվել Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան:
Աղյուսակը եզրափակում են Չադը, Սոմալին, Իրաքը և Պակիստանը:

No comments: