Tuesday, January 18, 2011

Թուրքական սերիալ՝ Հրանտ Դինքի սպանության մոտիվներով

Tert.am. 18-1-2011- Երեկ թուրքական Star TV հեռուստաալիքով հեռարձակվել է «Բեհզեթ Չ. Անկարայի ոստիկանը» վերնագրով թուրքական սերիալի հերթական սերիան, որում ներկայացվել են «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից վերցված դրվագներ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Սերիալում 17 տարեկան անչափահաս մարդասպանը բանկի մոտակայքում սպանում է Բարըշ Օնջու անունով պրոֆեսորին, որը Թուրքիայում զբաղվում էր ազգային փոքրամասնությունների խնդիրներով և Հայկական հարցով։ Բացի այդ, պրոֆեսորին հետապնդում էին թուրք ազգայնականները։ Պրոֆեսորը ժամանակին դատապարտվել էր նաև Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով։
Ֆիլմում թուրք իրավապահներին կարճ ժամանակ անց հաջողվում է ձերբակալել մարդասպանին։

No comments: