Tuesday, January 18, 2011

Հայերենի ուսուցման ծրագիր` Դիարբեքիրի Դիջլե համալսարանում

Panorama.am. 18-1-2011- Դիարբեքիրի Դիջլե համալսարանի շրջանակներում գիտխորհրդի կողմից հիմնվել է «Ապրող լեզուների կենտրոն»: Այդ նոր նախագծի համաձայն` համալսարանի տարբեր ֆակուլտետներում կամընտրական հիմունքներով ուսուցանվելու են հայերեն, քրդերեն, զազայերեն, արաբերեն:
Ընդ որում նպատակ կա, ոչ միայն կազմակերպել նշված լեզուների ուսուցումը, այլև ուսումնասիրություններ ու լեզվագիտական հետազատություններ կատարել այդ բնագավառներում` նպաստելով նաև համապատասխան արխիվի ձևավորմանը: Կենտրոնը կսկսի գործել Թուրքիայի Բարձրագույն ուսումնական հաստատությունների գերագույն խորհրդի թույլտվության որոշումը ստանալուց հետո միայն:
Այս մասին իրազեկում է թուրքական «Milliyet» պարբերականը:

No comments: