Tuesday, January 18, 2011

Էրգենեքոնական գնդապետը հաստատում է, որ կազմակերպությունը պայքարել է հայերի դեմ

HayNews.am. 18-1-2011- Թուրքական «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով երկրորդ դատավարության շրջանակներում մեղադրյալ, Թուրքիայի Զինված ուժերի թոշակի անցած գնդապետ Արիֆ Դողանը հերթական դատական լսման ժամանակ հայտարարել է, որ 1996 թվականին տեղի ունեցած աղմկալի Սուսուրլուքի ավտովթարի ժամանակ զոհված թուրք ազգայնական Աբդուլլահ Չաթլըն իր հետ մասնակցել է «հայկական ահաբեկչության դեմ» պայքարին:
Ինչպես փոխանցում է DHA-ը, լսման ժամանակ դատախազը հարց է ուղղել մեղադրյալ Դողանին, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել Սուսուրլուքի ավտովթարի ժամանակ մահացած Չաթլըի հետ, որին ի պատասխան Դողանը նշել է. «Մենք մի նույն ուղու մարդ էին: Մասնակցում էինք «հայկական ահաբեկչության» դեմ պայքարին, հայկական բաժնից էինք: Մեզ հետ էին նաև Չաթլըն ու Քոջադաղը (վերջինս եղել Պոլսի Անվտանգության ծառայության պետի տեղակալ, մահացել է նույն վթարի ժամանակ): Մեկը սունի էր, մյուսը` ալևի: Կրակի տված բարութի նման էին: Մեկը կոմունիստ էր, մյուսը` ֆաշիստ…»:

No comments: