Tuesday, January 18, 2011

ԼՂՀ վարչապետն արդեն բլոգ ունի

7or.am. 18-1-2011- ԼՂՀ կառավարության գործունեությունը և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները բաց, անմիջական մթնոլորտում ու մշտական կապի միջոցով քննարկելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ բլոգ (հասցեն' govnkr.livejournal.com):
Այցելուներին ուղղված նախաբան խոսքում Ա.Հարությունյանն ակնկալիք է հայտնել, որ ԼՂՀ, ՀՀ քաղաքացիները և արտերկրում ապրող մեր հայրենակիցներն ակտիվորեն հանդես կգան օգտակար վերլուծություններով ու առաջարկներով և իրենց ցանկալի նպաստը կբերեն Արցախի Հանրապետության առաջընթացին:
Վարչապետը կարևորում է բլոգերների և անհատ անձանց շահագրգիռ երկխոսությունը ու պատրաստակամ է արձագանքելու արժեքավոր դիտարկումներին ու գաղափարներին:

No comments: