Tuesday, January 18, 2011

Սիրիայի, Քաթարի եւ Թուրքիայի ղեկավարներն աջակցում են Լիբանանի քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը

News.am. 18-1-2011- Լիբանանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է վերադառնալ սաուդա-սիրիական նախաձեռնությանը: Այդ մասին Դամասկոսում կայացած գագաթաժողովից հետո հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Քաթարի էմիր Համադ բեն Խալիֆա ալ Տանին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Պետությունների ղեկավարները հաստատել են իրենց հետաքրքրվածությունը` Լիբանանի քաղաքական ճգնաժամի լուծումը «լիբանանցիների միջեւ համաձայնության հաստատմանը եւ բռնությունների բացառմանն ուղղված սաուդա-սիրիական բարի ջանքերի հիման վրա» իրագործելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրանք նաեւ ողջունել են նոր վարչապետի թեկնածուի վերաբերյալ խորհրդարանական խորհրդակցությունները մեկ շաբաթով հետաձգելու մասին Լիբանանի ղեկավարության որոշումը:
Հիշեցնենք, որ «Հզբոլլահ» կուսակցության նախարարների հրաժարականից հետո Լիբանանի Կառավարությունը ցրվեց:

No comments: