Saturday, February 5, 2011

ՀՅԴ-ն հույսեր է փայփայում, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին 30 տոկոս ձայն կհավաքի

News.am. 4-2-2011- 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ն ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Փետրվարի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքով, կուսակցության կազմակերպված աշխատանքները դեռեւս տեսանելի չեն, քանի որ ՀՅԴ-ն առավելությունը տալիս է ոչ թե փողոցային ցույցերին, այլ տեղում կատարվող աշխատանքներին։ «Գրեթե բոլոր մարզերում ներկայացուցչություններ ունենք, դիտորդներ կունենանք բոլոր ընտրահանձնաժողովներում, եւ մենք ուշադիր հետեւելու ենք ընտրական գործընթացներին»,- հայտարարեց Կարապետյանը։
«Եթե կայանալիք խորհրդարանական ընտրություններում մենք 30 տոկոս ձայներ ստանանք, իսկ դա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի, ես գոհ կմնամ»,- հայտարարեց Կարապետյանը։

No comments: