Saturday, February 5, 2011

Ադրբեջանի ոճրագործությունները` ցեղասպանություն

Aysor.am. 4-2-2011- Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի ներկայացրած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը:
Հայտարարության տեքստին լիարժեք ծանոթանալու համար պատգամավորներին ժամանակ տալու համար, հեղինակի համաձայնությամբ և հանձնաժողովի որոշմամբ` նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև 30 օրով:

No comments: