Saturday, February 5, 2011

Ադրբեջանցիները ծաղկեպսակ են տեղադրել Թուրքիայում Իրանի դեսպանատան առջև

Panorama.am. 4-2-2011- Անկարայում այսօր Ադրբեջանի համերաշխություն միավորման անդամները բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայում Իրանի դեսպանատան առջև: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
«Անկարա-Իգդիր» մշակութային միավորման նախագահի փոխանցմամբ, բողոքի ակցիային մասնակցել են ադրբեջանական համերաշխության խմբի անդամները, ովքեր բնակվում են Անկարայում և համարվում են ադրբեջանցի հայրենասերներ, նրանց թիվը կազմում է մոտ 250-300 հոգի:
Աղբյուրի փոխանցմամբ, ցուցարարները բողոքել են, թե Իրանը խառնվում է Ադրբեջանի ներքաղաքական գործերին, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ջերմ հարաբերություններից ու հարավային Ադրբեջանի բնակիչների վրա իրանական ճնշումներից. այդ կապակցությամբ և ի նշան բողոքի` նրանք ծաղկեպսակ են տեղադրել Թուրքիայում Իրանի դեսպանատան առաջ:

No comments: