HayNews.am. 9-2-2011- Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում 1 շաբաթվա ընթացքում անհայտ անձինք հասցրել են հրդեհել մոտ 250 փոխադրամիջոց, հայտնում է ANF-ը:
Անհայտ անձանց խումբը շարունակաբար գիշերները հրդեհում է փողոցում կանգնած ավտոմեքենաները՝ նրանց վրա վառելիք լցնելով:
Կարծիքներ կան, որ ավտոմեքենաները հրդեհում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմնակիցները, որոնք նման կերպ իրենց բողոքն են արտահայտում վերջինիս ձերբակալության կապակցությամբ:
Աբդուլլահ Օջալանը (ծնվ.՝ 1949 թ.-ին, Շանլըուրֆայում), ով քրդերի շրջանում հայտնի է նաև Ափո անունով, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիրն է և առաջնորդը: Մարքսիստական գաղափարների կողմնակից է: Քրդստանի անկախության, ավելի ուշ քուրդ ժողովրդի իրավունքների ընդլայնման համար Թուրքիայի դեմ 30-ամյա պայքար մղող Օջալանը 1999 թվականին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Վերջինս իր պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզում գտնվող բանտում: Օջալանը, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», 40 անուն գրքերի հեղինակ է: Թուրքիայում 80-90-ական թթ.-ին տեկեղություններ էին շրջանառվում, որ Օջալանն ազգությամբ հայ է, սակայն այդ բամբասանքները որևէ հաստատում չգտան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment