Wednesday, February 9, 2011

Շվեդայի վարչապետի արարքը չի կարող ազդել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա. Չաքրյան

Tert.am 9-2-2011- Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց Շվեդիայի վարչապետի հրահանգով կառավարության կայքից Հայոց ցեղասպանության մասին նախարարի հայտարարության տեքստը հանելու փաստը: Նա նշեց, որ թուրքական լոբբին գործում է միջնորդավորված, և այս փաստն էլ դրա վառ օրինակ է:
«Հունվարի 27-ին Շվեդիայի ինտեգրացիայի նախարարը Հոլոքսթի զոհերի հիշատակի միջազգային օրը ելույթ էր ունեցել ու խոսել էր Հայոց ցեղասպանության մասին: Նա նշել էր, որ Հիտլերի համար ներշնչանք էր դարձել թուրքերի նախաձեռնությունը: Իսկ վարչապետը կայքից հանել էր այդ մասին հիշատակումը: Ացյալ տարի Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Թեև այդ տեքստը բավական անբովանդակ է տեղի և թվերի առումով: Այս առումով ամենակատարյալ տեքստը վերջին բանաձևն էր, որ ներկայացուցիչների պալատում չանցավ»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Նա նշեց, որ կան տվյալներ, ըստ որոնց՝ դա կատարվել է Շվեդիայի վաչապետի անձնական նախաձեռությամբ, քանի որ նա սերտ կապերի մեջ է Թուրքիայի հետ:
Ըստ Չաքրյանի` Հայոց ցեղասպանության միջագային ճանաչման գործընթացի վրա Շվեդայի վարչապետի արարքը ոչ մի կերպ չի կարող ազդել:
«Եթե մի երկիր պատրաստակամ է ընդունել Ցեղասպանությունը, դա կանի` առանց Շվեդիայի վարչապետի արարքին նայելու: Հարցն այլ կլիներ, եթե Շվեդիան վերանայեր Հայոց ցեղասպանությունն ընդունելու փաստը: Բայց քանի որ այդպիսի գործընթաց չկա, այս դեպքը համարում եմ անկարևոր»,- ասաց Չաքրյանը:
Թուրքագետը կարծում է, որ Ցեղասպանության միջագային ճանաչման գործընթացի ակտիվացման համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը ընդունի այն, և դա հմա ամենակարևորն է:

No comments: