Saturday, February 5, 2011

Թարքանը հրաժարվել է 5 մլն դոլարից պակաս գումարի դեպքում ներկայացնել Թուրքիան «Եվրատեսիլում»

News.am. 5-2-2011- Թուրք հայտնի երգիչ Թարքանը մերժել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության խորհրդին՝ 3 մլն դոլարի դիմաց մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ TRT հեռուստաընկերության խորհրդի անդամները նախորդ ամիս գաղտնի հանդիպում են անցկացրել Թարքանի հետ՝ պայմանավորվելու համար «Եվրատեսիլում» Թուրքիան ներկայացնելու դիմաց պահանջվող գումարի շուրջ։ Թարքանին առաջարկվել է առավելագույնը 3 մլն դոլար։ Հայտնի աստղը պնդել է, թե 5 միլիոնից պակաս գումարի դեպքում ինքը երբեք չի մտածի «Եվրատեսիլին» մասնակցելու մասին։
Թուրքական պետական հեռուստաընկերության խորհուրդը ստիպված որոշում է կայացրել ընտրել «Յուքսեք Սադաքաթ» խմբին՝ վճարելով նրանց 300 հազար դոլար։

No comments: