Saturday, February 5, 2011

Սուրճն ազդում է տղամարդկանց ինտելեկտի վրա

Report.am. 4-2-2011- Մեծ Բրիտանիայի Բրիստոլյան համալսարանի պրոֆեսոր Լինդսի Սենտ Կլերն ու նրա գործընկերները պարզել են, որ սթրեսային իրավիճակում սուրճը դրական է ազդում կանանց վրա, եւ հակառակը` վատ է ներգործում տղամարդկանց վրա: Նման եզրահանգումից առաջ հետազոտողներն ուսումնասիրություն են արել, որում ընդգրկված է եղել 64 կամավոր: Նրանց բաժանել են միասեռ զույգերի` նույն տարիքի: Ամեն զույգին տարբեր առաջադրանքներ են տալիս, այդ թվում գլուխկոտրուկներ ու ինտելեկտուալ հարցեր: Մասնակիցների մի մասին սուրճ են առաջարկում, մյուսներին` առանց կոֆեին ըմպելիք: Կանայք, որոնք սուրճ են խմել, 100 վայրկայն շուտ են վերջացրել իրենց աշխատանքը կոֆեին չօգտագործած իրենց մրցակցուհուց: Իսկ տղամարդիկ, ովքեր սուրճ են խմել, 20 վայրկյան դանդաղ են աշխատել մյուսներից:

No comments: