Monday, February 14, 2011

Ձյուդոյի աշխարհի գավաթի առաջնություն. Հայաստանը 51 երկրների շարքում 3-րդն է

News.am. 14-2-2011- Բուդապեշտում ավարտվել է Ձյուդոյի աշխարհի գավաթի 1-ին օրը, 51 երկրների թվում Տատամի էին դուրս եկել Հայաստանի 5 ձյուդոյիստներ:
Առաջին գոտոմարտից դուրս է մնացել Արտյոմ Բաղդասարյանը (3 կգ) պարտվելով Էստոնացի Կունտեռ Ռոտբեռգին:
Մեկ հաղթանակ տոնելուց հետո Համբարձում Տոնոյանը (66 կգ) պարտություն է կրել Բրազիլիան ներկայացնող Ալեքս Պոմբո Դա Սիլվայից եւ դուրս է մնացել հետագա պայքարից:
Առավել հաջող է մասնակցել Ռոբերտ Բաղդասարյանը 73կգ. առաջին գոտեմարտը հաղթելով Ռուսաստանցի Դենիս Յառցեվին, 2-րդ գոտեմարտը անցկացրել է Չեռնոգորիան ներկայացնող Իլիա Վուկոտիչին եւ տարել գեղեցիկ հաղթանակ, ցավոք Գանան ներկայացնող մարզիկին պարտվել է 3-րդ գոտեմարտում եւ դուրս մնացել պայքարից:
Փորձառու Արմեն Նազարյանը 66կգ. 3 անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակիչում հանդիպել է աշխարհի գործող չեմպիոն Ճապոնացի Ջունպեյ Մորիշիտային եւ միայն լրացուցիչ ժամանակում Աշխարհի չեմպիոնը կարողացել է նվազագույն միավորով հաղթել Արմենին, Ա.Նազարյանը 5-րդ գոտեմարտը վստահ հաղթել է Հունգարացի Սզոլտ Գոռջանչին եւ բավարարվել բռոնզե մեդալով:
Մեր մյուս փորձարու մարզիկ Հովհաննես Դավթյանը 60կգ 4-անընդմեջ հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ եւ պարտություն կրել Ճապոնացի Հիրոֆումի Յամամոտոից եւ զբաղեցրել պատվավոր 2-րդ տեղը, վաղը Հայաստանը կներկայացնի Հակոբ Առաքելյանը 100կգ, որը իր առաջին գոտեմարտը կանցկացնի օլիմպիական չեմպիոն Նաիդան Տուվշինբայերի հետ -Մոնղոլիա:
Այսորվա թիմային հաշվարկով Հայաստանը 51 մասնակիցների մեջ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

No comments: