Monday, February 14, 2011

Իրանի դեսպան. «Շուշիի օկուպացմանը առնչություն են ունեցել ԱՄՆ-ն և Իսրայելը»

Diplomat.am. 14-2-2011- «Ես առաջարկում են երկու պետությունների մամուլի ներկայացուցիչներին աշխատել` հիմք վերցնելով Իլհամ Ալիևի և Մահմուդ Ահմադինեջադի խոսքերը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդբագիր Բահրամին.
«Մի տպեք այնպիսի հոդվածներ և մի հեռարձակեք այնպիսի ծրագրեր, որոնք կարող են վնասել երկու բարեկամական երկրների շահերին: Մեր նախագահները միմյանց «եղբայրներ» են անվանում: Բնականաբար, ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմներն անհանգստացած են Իրանի և Ադրբեջանի մերձեցմամբ, ընկերությամբ: Իրանը ջանքեր է գործադրում ղարաբաղյան խնդրի լուծման համար: Եթե անցյալ հարյուրամյակի 90-ական թթ.-ի սկզբում Իրանը ցանկանում էր միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև, և այդ պահին օկուպացվեց Շուշին, ապա այստեղ ԱՄՆ-ի և Իսրայելի մատն էր խառը: Ես ցանկանում եմ, որպեսզի դա մանրազնին հետաքննվի»:

No comments: