Thursday, February 3, 2011

Մ. Ահմեդօղլու. Բաքուն պետք է արձագանքի Իրանում ծավալված հակաադրբեջանական գործողություններին

Panorama.am. 3-2-2011- Բաքուն պետք է արձագանքի Իրանում ծավալված հակաադրբեջանական գործողություններին, այլապես այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ադրբեջանի համար: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ նշել է Ադրբեջանում իշխանամետ քաղաքագետի համարում ունեցող Մուբարիզ Ահմեդօղլուն:
«Ադրբեջանը բավականին ռեսուրսներ ունի Իրանի դեմ պայքար մղելու առումով: Նման դեպքերում անհրաժեշտ է օգտագործել արտերկրում ապրող ադրբեջանցիների ներուժը»,- նշել է նա:
Քաղաքագետ համոզմամբ՝ Իրանի որոշ շրջանակներ փորձում են խառնվել Ադրբեջանի ներքին գործերին, իսկ իրանական «Սեհեր-2» հեռուստաալիքը Ադրբեջանի պետականության դեմ քարոզարշավ է տանում: Վերջինս հայտարարել է, թե չնայած այն հանգամանքին, որ Իրանը իսլամական պետություն է՝ օժանդակում է Հայաստանին և Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ կրոնական նորմ հաշվի չի առնում:

Ահմեդօղլուի խոսքերով, Ադրբեջանում Իսլամական կենտրոնի գործունեությունը իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է հրահրում՝ անհրաժեշտ է հաշվետվություն պահանջել այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ և կասեցնել նրա աշխատանքները:

No comments: