Thursday, February 3, 2011

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՌՈՒՍՆԵՐԻՑ ԿՎԵՐՑՆԵՆՔ

«Լրագիր» 3-2-2011- ԱԺ ՀՀԿ խմբակցության Պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, խոսելով արտասահմանյան կապիտալի և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների` Ռուսաստանի ազդեցության տակ գտնվելու մասին, նշում է, որ ցանկալի կլիներ այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության կառավարման տակ լինեին: Նա, սակայն, ոչ մի վատ բան չի տեսնում, որ երկաթուղին ու կապը Ռուաստանի կառավարման տակ է, կամ ջուրը` ֆրանսիացիների: “Եթե նրանք լավ են կատարում իրենց գործը, ապա խնդիր չի կարող լինել”, ասել է Ալեքսանյանը:
Նա նշել է, որ եկաթուղին վերաշահագործվել է ռուսների շնորհիվ և կարևորել է դա, քանի որ Հայաստանում բոլոր բիզնեսմենները հիմնականում առևտրային ոլորտում են աշխատում և չեն ցանկանում երկարաժամկետ ներդրումներ կատարել:

Լեռնիկ Ալեքսանյանը նաև մի ուշագրավ հայտարարություն է արել, որ եթե երկաթուղին կառավարում է ռուսական ընկերությունը, ապա վերահսկողությունը գտնվում է ՀՀ ձեռքում, և ցանկացած պահի ՀՀ-ն կարող է իր ձեռքը վերցնել նաև կառավարումը:

Նա նաև բարձր է գնահատել կոնյակի գործարանի աշխատանքը ֆրանսիացիների կողմից, ովքեր լավ արտադրանք են ապահովում, աշխատատեղեր են բացում, պարտաճանաչ վճարում են հարկեր, ի տարբերություն մի շարք կոնյակի գործարանների, որոնց սեփականատերերը հայեր են:

No comments: