HayNews.am. 10-2-2011- Թուրքիայի բարձրագույն դատարանը մերժել է ընդունել հայկական համայնքի հայցը, որով վերջիններս պահանջում էին թույլատրել անցկացնելու նոր պատրիարքի ընտրություններ: Թուրքիայի բարձրագույն դատարանը հայկական համայնքի ներկայացուցիչների հայցի մերժումը պատճառանել է նրանով, որ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված հարցերը դուրս են իր իրավասության սահմաններից, հայտնում է Hurriyet-ը:
Նշենք, որ հայկական համայնքում խմորումներ սկսվեցին այն բանից հետո, երբ անցյալ տարի Թուրքիայի ներքին գործերի նախարարության հավանությամբ Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ ընտրվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, ով անբուժելի հիվանդ է, չի կարողանում կատարել իր պարտականությունները, և հայկական համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, ինչին դեմ են պատրիարքության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Պոլսի պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով դեմ է նոր պատրիարքի ընտրությանը, քանի դեռ կենդանի է Մեսրոպ սրբազանը, նշում է, որ հայկական եկեղեցական օրենքներն ու բազմադարյա ավանդույթներն արգելում են նոր պատրիարքի ընտրությունը քանի դեռ կենդանի է գործող պատրիարքը:
Այնուամենայնիվ, հայկական համայնքի մի մասի շրջանում այս ամենը հավանության չի արժանանում, և նրանք պահանջում են համայնքի կողմից նոր պատրիարքի ընտրություն՝ միևնույն ժամանակ թուրքական իշխանություններին մեղադրելով համայնքի ներքին գործերին խառնվելու մեջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment