«Լրագիր» 10-2-2011- Աշխարհը խոր ճգնաժամի մեջ է եւ այն կրում է արժեքային բնույթ, տեղի է ունենում նոր արժեքների, նոր արժեհամակարգի, նոր արդարության որոնում: Այդ կարծիքի հեղինակը “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն է: Մանուչարյանը նշել է, որ այդ պրոցեսների ազդեցության տակ է ամբողջ աշխարհը, այդ թվում եւ Հայաստանը:Նրա խոսքով, Հայաստանում նաեւ ընթանում է անգլոսաքսոնական եւ ռուսական արժեհամակարգերի պայքար, որում առայժմ հաղթում է անգլոսաքս համակարգը: Նրա խոսքով, Ռուսաստանն այդ առումով պարտություն է կրում, եւ եթե մինչեւ խորհրդարանի ընտրությունը որեւէ արտակարգ գործընթաց տեղի չունենա, ապա խորհրդարանի ընտրությանը ռուսական ազդեցությունը Հայաստանում կչեզոքանա: Աշոտ Մանուչարյանի խոսքով, անգլոսաքս համակարգը Հայաստանում ստանձնել է բարեխիղճ պետավտոտեսուչի դեր, որն իր գործն անելով փորձում է բացել խցանումը Հայաստանում: Սակայն, ըստ Աշոտ Մանուչարյանի, նրանք այդ գործն անում են առաջնայինը սեփական շահը նկատի ունենալով եւ սեփական շահի տրամաբանությամբ:
Մանուչարյանի խոսքով, Հայաստանում հրամայական է փոխել առկա ինքնաոչնչացնող իրավիճակը, ընդ որում անհապաղ, եւ դա անել սեփական շահից ելնելով, սեփական ուժերով, որպեսզի չդառնանք օտար ուժերի սպասարկու: Միեւնույն ժամանակ, Մանուչարյանը նշում է, որ այդ փոփոխությունը պետք է անել անհապաղ, բայց շատ նուրբ, անցնցում, քանի որ Հայաստանը շատ բարդ տարածաշրջանում է եւ կլինեն ցնցումներից օգտվել ցանկացողներ:
Աշոտ Մանուչարյանը նշել է նաեւ, որ արժեհամակարգային առումով իր համար նախընտրելին ռուսականն է, քանի որ այդ արժեհամակարգն է առավել ներդաշնակ հայկականի հետ, այդ արժեհամակարգը կարող է առավելագույնս նպաստել մեր հայ մնալուն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment