Saturday, February 5, 2011

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԱՆՈՒՄ ԵՆ

«Լրագիր» 4-2-2011- ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Զինված ուժերում և Ոստիկանությունում 2009 թ. նախատեսված կառավարության բարեփոխումների ծրագրի շրջանակներում ԶՈւ կարգապահական կանոնագիրք ստեղծելու վերաբերյալ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծին, որն ընդգրկված է մեծ օրակարգում, սակայն դեռևս ընդգրկված չէ քառօրյայում:
Այս նախագծի կապակցությամբ դեռևս նախատեսվում է քննարկումներ կազմակերպել միջազգային փորձագետների հետ:
Կարապետյանը նշել է, որ Զինված ուժերում ստեղծվող ներքին կանոնակարգի համաձայն` բոլոր զորամասերում գործելու է ծառայության անվտանգության հանձնաժողով, որի անդամներ են լինելու զորամասի բարձրաստիճան սպայական անձնակազմը հասարակական կազմակերպությունների անդամներ:
Նա տեղեկացրել է նաև, որ այդ փոփոխություններում կան հոդվածներ հրամանատարների հրամանների սահմանափակման մասին: Զինվորի արժանապատվությունը վիրավորող հրամաններն անօրինական են.
«Հիմա նման սահմանափակում չկա, հրամանատարներն ինչ ուզում, անում են, և նրանք, ովքեր բարեխիղճ մարդիկ չեն, գերազանցում են իրենց լիազորությունները, ինչի արդյունքում առաջանում է զինվորների ըմբոստությունը, և այն, ինչ դուք գիտեք»:

No comments: