Tuesday, February 1, 2011

Թուրք հակերների խումբը պատերազմ է սկսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ

Թուրք հաքերներն աշխարհով մեկ լայնամասշտաբ արշավ են սկսել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործընթացի դեմ և որպես հակազդեցություն՝ աշխարհի տարբեր երկրներում կոտրել են 6713 կայքեր։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Dogan («Դողան») գործակալությունը։
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ իրենց «1923 թուրքական խումբ» հորջորջող թուրք հաքերները հարձակումներ են իրականացնում բոլոր այն կայքերի դեմ, որոնք իրենց էջերում տեղ են հատկացնում Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին։ Կայքերը շարքից հանելուց հետո թուրք հաքերներն անգլերենով և թուրքերենով թողնում են հետևյալ գրությունը. «Մի հավատացեք հայերի ստերին, ամենամեծ ցեղասպանությունը դու ես իրականացրել, Ամերիկա»։
«Մենք շարունակելու ենք մեր գործողությունները բոլոր այն երկրների դեմ, ովքեր կհանդգնեն թշնամական և վիրավորական հայտարարություններ անել Թուրքիայի հասցեին»,– հայտարարել են «1923 թուրքական խմբի» ներկայացուցիչները։

No comments: