Tuesday, February 1, 2011

Վրաստանի նախագահի մայրն այցելել է Ադրբեջան

News.am. 1-2-2011- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մայրը՝ «Վրաստանի եւ Ադրբեջանի բարեկամության տան» ղեկավար Գիուլի Ալասանիան փետրվարի 1-ին ժամանել է Ադրբեջան:
Այցի շրջանակներում Ալասանիան հանդիպումներ կունենա խորհրդարանում, արտգործնախարարությունում, կրթության նախարարությունում եւ այլ գերատեսչություններում: Կողմերը քննարկելու են Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հարցը կրթության ոլորտում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այցը տեւելու է մինչեւ փետրվարի 4-ը:

No comments: