Tuesday, February 1, 2011

Կառլ Համիլթոնը ղարաբաղյան հակամարտության մասին. «Չի կարելի հույս դնել Եվրոպայի վրա»

Tert.am. 1-2-2011- Եվրոպական Միությունը կարող է օգնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վրա՝ օգտագործելով սեփական միջոցները, սակայն չի կարելի հույսը դնել միայն այդ կառույցի վրա, ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է շվեդական խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Կառլ Համիլթոնը:
«Կարծում եմ՝ ԵՄ-ն կարող է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը՝ օգտագործելով իր հնարավորությանը, քանի որ տվյալ համատեքստում եվրոպական երկրները միացալ դիրքորոշում ունեն, որ շատ ոչ ստանդարտ է եվրոպական արտաքին քաղաքականության համար»,- ասել է Համիլթոնն ու հավելել. «Այն, որ ԵՄ-ն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, չի նշանակում, որ նրանք կարող են թուլանալ եւ հույսը դնել բացառապես ԵՄ-ի վրա»:
Շվեդ խորհրդարանականի կարծիքով, տարածաշրջանային երկրներից եւ ոչ մեկը չպետք է հույսը դնի, որ ԵՄ-ն լիակատար ուժ ունի՝ վերջ դնելու հակամարտություններին՝ ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը:

No comments: