Monday, February 14, 2011

Ադրբեջանի նախագահականի առաջ լրագրող են ծեծել

Panorama.am, 14-2-2011- Ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթի թղթակիցը, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, նախագահի նստավայրի դիմաց ֆիզիկական ճնշումների է ենթարկվել:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Վերջինս ռեպորտաժ է պատրաստելիս եղել նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների վերաբերյալ, երբ նրան է մոտեցել քաղաքացիական հագուստով մի ոստիկան և բռնությամբ ոչնչացրել լրագրողի ֆոտոխցիկում առկա կադրերը:
«Բիզիմ յոլ» թերթի գլխավոր խմբագիր Բահհադին Հազիևը տեղեկացրել է, որ լրագրողը դիմել է Սաբայիլյան շրջանի ոստիկանություն և դատաբժշկական փորձաքննության ենթարկվել:

No comments: