Monday, February 14, 2011

Ադրբեջանը կրկին սպառնում է պատերազմով

Diplomat.am. 14-2-2011- «Ինչպես միջազգային հանրության, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ-ի միակ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ստիպեն Հայաստանին՝ ընդունել բանակցությունների սեղանի վրա գտնվող առաջարկությունները»,-ANS գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը։

«Մենք սպասում ենք հայկական կողմից՝ բանակցությունների սեղանի վրա գտնվող առաջարկությունների ընդունմանը։ Ադրբեջանի կողմից ռազմական կոչերի ավելացումը բնական է ներկայացվում։ Որովհետև արդեն քանի տարի է մենք բանակցություններ ենք անցկացնում։ Այդ բանակցությունների անարդյունավետությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ ադրբեջանական բանակի կողմից հողերի ազատման իրավունքի մասին և դա բնական է»,- հայտարարել է Ն. Մամեդովը։

No comments: