Saturday, February 5, 2011

«Սև հետք»`Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում

Panorama.am. 4-2-2011- Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը «սև հետք» են երկու երկրների միջև հարաբերություններում: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալությանն ասել է Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:
Քննադատելով իրանական կողմի գործողությունները, վերջինս զարմանքով նշել է, որ Իրանում մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ են ապրում և չնայած նրանք Իրանի քաղաքացիներին են, սակայն ադրբեջանցիների եղբայրներն են, ինչը պետք է հաշվի առնվի Իրանի կողմից:
Ահմեդովի խոսքերով, իրանական կողմի գործողությունները, մասնավորապես Իրանի հեռուստաալիքներով իրականացվող հակաադրբեջանական քարոզչությունը նպատակ ունի նվաստացնել Ադրբեջանը և այն «սև հետք» է երկու երկների հարաբերություններում:
Ահմեդովը մտահոգություն է հայտնել, որ Իրանը լուրջ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին, և դա այն դեպքում, որ վերջինս իրեն իսլամական աշխարհի պաշտպանն է համարում:

«Հարցի առնչությամբ, մենք խստորեն դատապարտում ենք Իրանի՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը»,- ասել է Իլհամ Ալիևի կուսակիցը:

No comments: