Saturday, February 5, 2011

Փարիզում ձևավորվում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն

Փարիզում ստեղծված «Արևմտահայերի Ազգային Խորհուրդն» ասյօր հանդես է եկել հայտարարությամբ, թե ստեղծում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն: Հայտարարության մեջ ասվում է.
«Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդը, արտայայտելով
Արեւմտեան Հայաստանի հայոց կամքը ու գիտակցելով իր
պատասխանատւութեան խիստ կարեւորութիւնը իր ժողովուրդի հանդէպ, զոր կ'
առնչուի անոնց իղձերու իրականացման եւ խեղաթիւրուած արդարութեան
վերականգնման գործընթացին, հանդէս կու գայ հրապարակելու հետեւեալ
որոշումը՝
Յենուելով միջազգային հետեւեալ հանգամանքներու վրայ.
ա) ՄԱԿ-ի մարդու իրաւանց համընդհանուր սկզբունքներուն
բ) միջազգային իրաւունքի հանրածանօթ չափանիշներուն
գ) Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնորոշման իրաւունքի կիրառման
անհրաժեշտութեան, որ պահանջուած է Ազգային Խորհուրդի կողմէ 2004թ.
դեկտեմբեր 17-ին
ԿԸ ՀՌՉԱԿԷ
Աշխարհասփիւռ հայութեան լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծումը, այսինքն՝
Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան սկիզբը»:
Այնուհետև նշվում են հիմքերը, որի վրա և ստեղծվում է այն: Նկատենք, որ հաղորդագրության մեջ նշված չեն դերակատարների` ասենք կառույցի ղեկավարի, կամ արտաքին հարաբերությունների պատասխանատուի անունները.

No comments: