Monday, February 14, 2011

Eurasia.net. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՑԵԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ

«Լրագիր» 14-2-2011- Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Հայաստանի հետ պատերազմի Լեռնային Ղարաբաղի համար, ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարարը միջնորդ-պետությունների ներկայացուցիչներին: Դժվար է ասել, թե ինչքանով են լուրջ այս հայտարարությունները: Սա ավելի շատ բութ է, քան նորմալ, գրում է Eurasia.net-ը:
Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը ձգտում էր 1990-ականների պատերազմը չներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի շեշտի Լեռնային Ղարաբաղի դերը և նվազեցնի հայկական բանակի ներգրավվածությունը: Հայաստանի ներկայիս իշխանությունները նման հավակնություն չունեն:
Ռազմական գործողությունների վերսկսումը հայկական զինված ուժերի կողմից հավանական չի թվում, իսկ Երևանում և Լեռնային Ղարաբաղում մի շարք պաշտոնյաներ և զինուժի ներկայացուցիչներ զգուշացրել են 'կանխարգելիչ պատերազմի' մասին, եթե Ադրբեջանի կողմից պատերազմը իրական սպառնալիք կրի:

Հայկական ռազմական վերլուծաբանները վստահ են, որ տակտիկական առավելություն ունեն, քանի որ իրենց ուժերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր բարձրադիր վայրերը: Հյուսիսային շրջանները լավ պաշտպանված են 3000 մ բարձրություն ունեցող Մռովի լեռնաշղթայով, իսկ ցածրադիր արևելյան հատվածները ականապատված են ու պատնեշված մի քանի շերտ ամրություններով: Ֆիզուլու և Ջեբրայիլի ուղղությամբ ցանկացած հարձակում Ադրբեջանի համար ծանր ճակատամարտ կլինի, որը կպահանջի ամենաքիչը մարդակին ուժի և զենքի եռակի գերազանցություն կամ մեծ էական առավելություն օդային մարտերի համար, որը Բաքուն չունի, գրում է Eurasia.net-ը:

Բարոյական և մարտունակության առումով ևս համարվում է, որ հայկական բանակը առավելություն ունի ադրբեջանականի նկատմամբ, որն անցյալում պարտություններ է կրել, բացի այդ բանակում կա մեծ չափերի հասնող կոռուպցիա և կոշտ ենթակայության համակարգ: Ադրբեջանական բանակում բազմաթիվ են ինքնասպանությունները և բռնությունները, սակայն վերջին շրջանում խաղաղ պայաններում սպանությունները ԼՂ զինուժում ազդանշան են, որ բարոյական առումով հայկական կողմի գերազանցությունը կարող է չափազանցված լինել:

Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանի քաղաքացիները ավելի խոցելի են լինելու, քանի որ նրանց բնակավայրերը մոտ են Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին: ԼՂ հայկական բնակավայրերի մեծամասնությունը երկրի խորքում են գտնվում, և զորքերը տեղակայված են նոսր բնակեցված գոտիներում, գրում է Eurasia.net-ը:

No comments: