News.am. 9-2-2011- Այս օրերին Իրանում նշում են իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձը, որը Հայաստանում Իրանի դեսպանն անվանեց հոգեւոր եւ մարդկային արժեքների հեղափոխություն:Այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանն ասել է. «Հեղափոխությունն իր տեսակի մեջ աննման էր: Այն հասարակության բոլոր շերտերն էր իր մեջ ներառում, դրան մասնակցում էին բոլորը: Ամբողջ հասարակությունը ոտքի ելավ եւ բռնատիրության դեմ հաղթանակի հասավ: Այսօր Իրանն ամբողջ թափով զարգանում է եւ բոլորի, այդ թվում հարեւան երկրների հետ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ»:
Դեսպանի խոսքով, Իրանը կայունության գործոն է տարածաշրջանում, որի վկայությունը Հայաստանի եւ Իրանի հարաբերություններն են:
«Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում, իհարկե, խնդիրներ կան, սակայն դրանք չեն խանգարում որ գործն առաջ ընթանա»,- ասել է նա:
Իսկ ահա ԱՄՆ-ն ու Արեւմուտքը, ըստ դեսպանի, շարժվում է երկակի ստանդարտներով: «Երբ Պաղեստինում Գազայի հատվածն ամբողջովին փակված էր, մենք տեսանք, որ այնտեղ ընտրություններ տեղի ունեցան եւ մարդիկ քվեարկեցին, սակայն ԱՄՆ-ը չընդունեց այդ ընտրությունների արդյունքները եւ, փաստորեն, կիրառվեց երկակի ստանդարտ, այն դեպքում, երբ մենք կարծում ենք, որ աշխարհի բոլոր կետերում, բոլոր հարցերի դեպքում պետք է լինեն միանման ստանդարտներ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment