Diplomat.am. 9-2-2011- The Washington Post ազդեցիկ ամերիկյան թերթը հրապարակել է թղթակից Ֆրեդ Հայաթթի հոդվածը, որտեղ նա մեղադրում է ԱՄՆ-ի վարչակազմին Եգիպտոսի հանդեպ ձախողված քաղաքականություն վարելու մեջ, որում նաև հիշատակվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: The Washington Post-ը հերթական անգամ քննադատության թիրախ է ընտրել Ադրբեջանի կառավարությանը և նախագահ Իլհամ Ալիևին: Անդրադառնալով արաբական երկրներում բողոքի ակցիաների խնդրին և Եգիպտոսի հեղափոխությանը` ամերիկյան թերթը համոզվածություն է հայտնում, որ “եթե ժամանակին այլընտրանքներ ձևավորվեին Ալիևի անցանկալի անիշխանության համար, ապա այժմ այդքան ռիսկեր չէին լինի”:
Թերթը հաղորդում է նաև, որ Ադրբեջանի մուսուլման դիկտատոր Իլհամ Ալիևը “խաղում է ԱՄՆ-ի վախերի վրա` իսլամական ռադիկալիզմի վերաբերյալ”: Միևնույն ժամանակ նա կեղծում է ընտրությունները և բանտ նստեցնում լրագրողներին: “Կարո՞ղ են արդյոք ամերիկացի պաշտոնյաները ասել նրան, որ ստատուս-քվոն երկար չի լինի”, - հարցնում է հեղինակը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment