«Լրագիր» 10-2-2011-Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, փետրվարի 10-ի նիստում կառավարությունը լրացում եւ փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց նպատակն է Հայաստանի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հնարավորինս համապատասխանեցումը միջազգային ժամանակակից չափանիշներին։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կստեղծվեն հիվանդությունների առավել արդյունավետ կանխարգելման, հիվանդների ժամանակին հայտնաբերման, ինչպես նաև մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերման լավ պայմաններ։ Ըստ երեւույթին իշխանությունը նախապատրաստվում է Հայաստանում ներդնել պարտադիր ապահովագրության նոր ձեւ` առողջապահական ապահովագրությունը, երբ հասարակության որոշ շերտերի համար կարող է բժշկական ապահովագրությունը դառնալ պարտադիր: Կառավարությունը թերեւս հենց այնպես չէր անդրադառնա բուժսպասարկման չափանիշների արդիականացման խնդրին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment