Thursday, February 10, 2011

Թուրքերն այսուհետ առանց վիզա կմտնեն Գերմանիա. Մյունխենի վարչական դատարան

News.am. Գերմանիայի Մյունխեն քաղաքի վարչական դատարանը որոշում է կայացրել, որ Թուրքիայի քաղաքացիներն այսուհետ զբոսնելու եւ գործարար նպատակներով կարող են առանց մուտքի հատուկ թույլտվության (վիզա) այցելել Գերմանիա։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մյունխենի «Սանաս» փաստաբանական գրասենյակի անդամ Թեմել Նալի նախաձեռնած դատական հայցը բավարարվել է Մյունխենի վարչական դատարանի կողմից։
Դատարանի որոշման մեջ նշվել է, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են զբուսաշրջության եւ բիզնես նպատակներով առանց մուտքի թույլտվության այցելել Գերմանիա եւ առանց բնակության հատուկ իրավունքի մնալ 3 ամիս։ Դատական որոշման մեջ առկա է նաեւ այս որոշմումը բողոքարկելու իրավունքը։

No comments: