Saturday, February 5, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿԱՆԱՆԵՏՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ ԵՎ ԿԱՐՏԱՀԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

«ԱԶԳ», 05-02-2011- Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս տարի Ադրբեջանում կսկսվի 120 մմ տրամաչափի ունիվերսալ ականանետների արտադրություն: Գործակալության «զինվորական աղբյուրները» վստահեցնում են, որ այդ «կատարելագործված զինատեսակը կրակելու է ինչպես ականներ, այնպես էլ արկեր»: Այս տարվա ընթացքում նոր զինատեսակը կհայտնվի ադրբեջանական զինված ուժերում, ինչպես նաեւ կարտահանվի «մերձավորարեւելյան երկրներից մեկը»: Ինչպես գիտենք` Ադրբեջանը ռազմական փոխգործակցության համաձայնագրերով` Մերձավոր Արեւելքում կապված է միայն Իսրայելի հետ:

No comments: