Saturday, February 5, 2011

Թուրքիայում ձերբակալել են որպես հայ ներկայացող խաբեբային

Tert.am. 4-2-2011- Դիարբեքիրում ձերբակալվել է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից խաբեության համար որոնվող Մաթիլդա Սանսարյան անունով հայտնի Սերփիլ Քոջադոլուն։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Սերփիլ Քոջադոլուն իր գործունեության ընթացքում ներկայացել է որպես հայ և հայկական սփյուռքի հետ մեծ կապեր ունենալու անվան տակ խաբեությամբ մի շարք թուրք գործարարներից հափշտակել մեծ չափի գումարներ։
Բացի այդ, Քոջադոլուն հասցրել է գումարներ հափշտակել նաև Քրդստանի բանվորական կուսակցությունից (PKK), ինչի համար նրան փնտրում էր նաև PKK–ն։ Քուրդ զինյալները Քոջադոլուին գտնելու համար ժամանակին առևանգել էին նրա երկու աշխատակիցներին։

No comments: