Tert.am. 10-2-2011- «Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հրապարակած վերջին զեկույցում ներկայացված փաստերն ամբողջական չեն, սակայն բավական հագեցած են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՄՃԽ հրապարակած «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցին: Քաղաքագետի խոսքով՝ զեկույցում ներկայացվող փաստերը չեն համապատասխանում դրանում արված հետևություններին, և ինքն այն տպավորությունն ունի, որ տվյալ զեկույցը պատրաստելիս նախապես նպատակ է եղել հիմնավորել պատերազմի սկսման հավանականությունը:
Քաղաքագետի խոսքով՝ հանկարծակի պատերազմներ սկսվում են այն դեպքում, երբ երկու կողմերում կան չվերահսկվող ուժեր, մինչդեռ ԼՂ հակամարտության դեպքում երկու կողմերում էլ կան կանոնավոր բանակներ՝ իրենց ղեկավարներով: Ինչ վերաբերում է զեկույցում առկա այն հիմնավորմանը, թե հանկարծակի պատերազմի հավանականության մասին են խոսում շփման գծում առկա հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման դեպքերը, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սահմանային գոտում բազմաթիվ անգամ շատ լուրջ դեպքեր են եղել, ինչը, սակայն, չի վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: «Այս հետևությունը որևէ ձևով զեկույցում հիմնավորված չէ»,- նկատեց փորձագետը:
Համեմատելով ՄՃԽ նախկին և վերջին զեկույցները՝ քաղաքագետը նկատեց, որ վերջին զեկույցում՝ ի տարբերություն նախորդների, չի խոսվում ազատագրված տարածքներն ազատելու մասին, փոխարենը խոսվում է, օրինակ, դիպուկահարների հեռացման, կողմերի միջև որոշակի համաձայնությունների ձեռքբերման մասին:
Իսկանդարյանի դիտարկմամբ՝ եթե ՄՃԽ նախկին զեկույցներից մեկում ասվում է, որ Ադրբեջանը ռազմական մեծ բյուջե ունի և դրա համար ինքը պատերազմ կսկսի, այս զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, որովհետև ավարտվում են նավթադոլարները: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ զեկույցի նպատակը պատերազմի սկսման հավանականությունը հիմնավորելն է»:
Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք քաղաքագետը կողմնակալ է գնահատում զեկույցը, Իսկանդարյանը պատասխանեց, որ ինքն ապացույցներ չունի և չի կարող ասել, թե տվյալ զեկույցներն ում հետաքրքրություններն են ներկայացնում և արդյո՞ք կա նման խնդիր: «Բայց որ այս զեկույցում փաստերի մեծ մասը չի համապատասխանում հետևություններին, դա հաստատ է»,- ասաց փորձագետը:
Ի դեպ, նա ծիծաղելի համարեց Արցախում հնէաբանական հետազոտություններ չանցկացնելու կոչը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment