Thursday, February 10, 2011

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

Գարեգին Բ Կաթողիկոսի փետրվարի 9-ի Հայրապետական տնօրինությամբ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը ս.թ. մարտ 1-ից ծառայության է կոչվում Բուլղարիայի Հայոց թեմում որպես առաջնորդական տեղապահ:
Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1972թ. Բաթումի քաղաքում (Վրաստան): 1989-1995 թթ. սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում, պաշտպանելով ավարտաճառ Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ներսես Շնորհալու Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ: 1995թ. ձեռնադրվել է սարկավագ: 1996թ. հունիսի 2-ին Մայր Աթոռում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2001-2004թթ. Հայրապետական տնօրինությամբ մեկնել է Ավստրիա և ուսանել Զալցբուրգի աստվածաբանական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:
2004թ. վերադառնալով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
2005-2009 թթ. ծառայել է Սյունյաց թեմում որպես Սյունիքի փոխառաջնորդ: 2010թ. հովվական ծառայություն է իրականացրել Մոնրեալում (Կանադայի Հայոց թեմ):

No comments: