News.am. 16-4-2011- Միջազգային-իրավական երաշխիքների ներքո ԼՂ հիմնախնդրի կարգավորումը առաջին հերթին նախասահմանում է խաղաղ հանգուցալուծում, ինչը համահունչ է նաեւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորհրդաժողովի ժամանակ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ անցյալին վերադարձ չկա, եւ պետք է մտածել միայն ապագայի մասին:
Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երկու հայկական հանրապետությունների պետական, գիտական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներ:

No comments:
Post a Comment