«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել իր առաջին արտերկրյա այցն իրականացնել «արաբական գարնան» ամենակարևոր հանգրվանը հանդիսացող Եգիպտոս։ Այնուհետև վարչապետ Էրդողանը կայցելի Ադրբեջան, որից հետո էլ՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»,– գրում է «Սաբահը»՝ հիշեցնելով, որ ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման «իսլամական աշխարհին ձիթենու ճյուղ պարզելու համար ընտրել էր Եգիպտոսը»։
«Եգիպտոսում Էրդողանը հանդես է գալու ելույթով, որի ժամանակ ողջ տարածաշրջանում ժողովրդավարական նախաձեռնությունները քաջալերող ուղերձներ է հղելու»,– նշում է թուրքական պարբերականը՝ միևնույն ժամանակ որևէ տեղեկություն չհաղորդելով այցերի մանրամասների, այդ թվում՝ ամսաթվերի մասին։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո առաջին արտերկրյա այցը պետք է իրականացներ Ադրբեջան։

No comments:
Post a Comment