Saturday, June 18, 2011

Էրդողանը չներեց միայն այդ արվեստագետին

News.am/. 17-6-2011- Հայտնի է դարձել, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական շրջանում ներկայացված որ դատական հայցերն է հետ վերցրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հետ է վերցրել, ընդհանուր առմամբ, 17 դատական հայց։ Հայցերից 10-ը եղել են ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի դեմ եղել է 3, իսկ «Դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Զեյբեքի դեմ՝ 1 հայց։
Էրդողանը հետ է վերցրել նաեւ Taraf-ի գլխավոր խմբագրի դեմ ներկայացված հայցը, սակայն չի ներել միայն Մուժդեթ Գեզենին, ով ամիսներ առաջ իշխող կուսակցության վարկանիշի հետ կապված հիշեցրել էր թուրք հայտնի գրող Ազիզի Նեսինի խոսքը։ «Ասում են՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը 50 տոկոս է, սակայն, ըստ Ազիզ Նեսինի՝ այն պետք է 60 տոկոս լինի»,-ասել է Մուժդեթ Գեզենը։
Հիշեցնենք, որ Ազիզ Նեսինը նշել էր, թե թուրք ազգի 60 տոկոսն ապուշ է։

No comments: