Sunday, July 3, 2011

Գիտնականները սովորել են կարդալ մարդկանց մտքերը

News.am. 2-7-2011- Գիտնականները սովորել են նախապես իմանալ այն մասին՝ ինչ է պատրաստվում անել մարդը։
Մեկ տարվա ընթացքում գիտնականները սկանավորել են կամավորների ուղեղային գործունեությունը։ Այդ ընթացքում նրանց ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա է կատարվել։
Ճիշտ է, ուղեղից եկող ազդանշանները հաջողվում է հաշվել գործողությունը կատարելուց ընդամենը մեկ վայրկյան առաջ, սակայն որոշ պարագաներում նման ցուցանիշները եւս կարող են օգտակար լինել։

No comments: