Sunday, July 3, 2011

Խոզի աչքերը կփոխպատվաստեն մարդուն

Tert.am. 2-7-2011- Կիևի՝ աչքի միկրովիրաբուժության կենտրոնում նախատեսվում է մարդուն խոզերի կապսուլային ակնակապիճների փոխպատվաստման վիրահատություն իրականացնել։ Այս մասին հայտնել է կենտրոնի մասնագետներից պրոֆեսոր Յուրի Կոնդրատենկոն։
«Այսպիսի փոխպատվաստումը լավ այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր այսօր դրա կարիքն ունեն, քանի որ այսօրվա դրությամբ չկան դոնորային օրգաններ։ Դա միակ ելքն է, երբ մահանում են աչքերը։ Հնարավոր է՝ խոզերի օրգանների օգնությամբ այդ խնդիրն ունեցող երիտասարդներին հնարավորություն ընձեռվի «ձգել» մինչև այն ժամանակը, երբ Ուկրաինայում հասանելի լինի մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստումը հիվանդ մարդկանց»,–ասել է պրոֆեսորը՝ նշելով, որ ուկրաինական օրենսդրությամբ չկա հստակ դրույթ, թե ինչպես և որտեղից կարող են վերցվել փոխպատվաստման համար նախատեսված դոնորային օրգանները, գրում է MIGnews-ը։

No comments: